Գիշերը թշնամին մեծաթիվ կորուստներ է կրել - Mediamax.am

3340 դիտում

Գիշերը թշնամին մեծաթիվ կորուստներ է կրել


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան


Երեւան: Մեդիամաքս: Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:

Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Հայկական ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ:

 

Առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել ՊԲ հրետանային ստորաբաժանումները:

 

Հարավ-արեւելյան եւ հարավային ուղղություններում ՊԲ ուժերը խոցել է թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա եւ 4 ԱԹՍ:

 

Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման եւ կրակային խոցման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին