Տրյուդոն եւ Մակրոնը խոսել են Արցախի խնդրի մասին - Mediamax.am

2516 դիտում

Տրյուդոն եւ Մակրոնը խոսել են Արցախի խնդրի մասին


Լուսանկարը` https://www.theglobeandmail.com/


Երեւան: Մեդիամաքս: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Թրյուդոն եւ Մակրոնը «կարծիքներ են փոխանակել գլոբալ խնդիրների վերաբերյալ, մասնավորապես, Միջերկրական ծովի արեւելյան հատվածում առկա լարվածության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար երկխոսության եւ դիվանագիտության կարեւորության մասին»:

 

Մեդիամաքսը նշում է, որ նոյեմբերի 5-ի հեռախոսազրույցում ԼՂ խնդրին անդրադարձել են նաեւ Ռուսաստանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հայկո Մաասը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին