Մնացականյան. Արցախը ապագա չունի Ադրբեջանի կազմում - Mediamax.am

1459 դիտում

Մնացականյան. Արցախը ապագա չունի Ադրբեջանի կազմում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ «այսօրվա իրավիճակն առավել ընդգծում է այն պարզ ճշմարտությունը, որ Արցախը ապագա չունի Ադրբեջանի կազմում»:

«Արցախն առանց հայերի չի լինելու։ Սա առավել ընդգծված է այսօր։ Չեմ կարծում, որ կա հայ, որը կարող է համակերպվել այն մտքի հետ, որ մեր 150 հազար հայրենակիցները կարող են վտանգի ենթարկվել։ Մեր ամբողջ համազգային ռեսուրսն ուղղված է այդ վտանգի դեմ», - այսօր Ազգային Ժողովում ասել է նախարարը:

 

Նախարարը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է կայուն եւ հետեւողական:

 

«Մենք աշխարհում բարեկամների պակաս չունենք, համագործակցում ենք տարբեր հարթակներում, տարբեր ուղղություններով: Շատ հստակ է մեր արտաքին քաղաքականության գերակայությունների ձեւավորման տրամաբանությունը»,- հավելել է Զոհրաբ Մնացականյանը:

 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մեր գործընկերների հետ միասին շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք անհրաժեշտ արդյունքների հասնել՝ տարածաշրջանում կայունությունը եւ խաղաղությունը վերականգնելու համար», - նշել է ԱԳՆ ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին