Սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախում 46 խաղաղ բնակիչ է զոհվել - Mediamax.am

Մարտ 05, 2026
2290 դիտում

Սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախում 46 խաղաղ բնակիչ է զոհվել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր հայտնել է, որ սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորվան հետեւանքով առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել եւ 144-ը՝ վիրավորվել:

Նա ասել է, որ այս վիճակագրությունը չի ներառում մի շարք բնակավայրերում թշնամական դիվերսիոն խմբերի գործողությունների հետեւանքները:

 

«Նախնական հաշվարկներով քաղաքացիական օբյեկտների շրջանում ավելի քան 13 800 մասնավոր անշարժ գույք է վնասվել եւ շուրջ 3100 ենթակառուցվածքներ ու հանրային նշանակության օբյեկտներ՝ ներառյալ 61 դպրոց ու 10 մանկապարտեզ»,- ասել է Արտակ Բեգլարյանը:




Մեր ընտրանին