Բեռլինում խոսել են Արցախի վերակառուցման դոնորների համաժողովի մասին - Mediamax.am

Մարտ 05, 2026
4204 դիտում

Բեռլինում խոսել են Արցախի վերակառուցման դոնորների համաժողովի մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի Բունդեսթագում CDU/CSU կառավարող կուսակցությունների խմբակցության պատգամավոր Մանֆրեդ Գրունդն ասել է, որ «պետք է Արցախի վերակառուցման դոնորների համաժողով նախաձեռնել»:

Այդ մասին նա ասել է հոկտեմբերի 29-ին՝ Բունդեսթագում Արցախի թեմայով կայացած քննարկումների ժամանակ:

 

«Հայերի համար այս օրերին կրկնվում է մի սարսափելի պատմություն: Եվ ինչպես միշտ իրենց պատմության ընթացքում՝ հայերի հույսը միայն իրենց վրա է: Ինչպես 1915-ին, դրան նախորդած եւ հաջորդած ջարդերի ժամանակ էր, նաեւ այսօր իրեն քաղաքակիրթ համարող աշխարհը հայացքը փախցնում է:

 

Գերմանիան իրավունք չունի 1915-ի իր սխալը կրկնել եւ լռել անարդարության մասին: Մենք պետք է արդեն այսօր Ղարաբաղի վերակառուցման համար դոնորների համաժողով նախաձեռնենք: Այլ կերպ ասած՝ մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի 1915-ի պատմությունը չկրկնվի, այն ժամանակվա մեղքի մեր բաժինը պարտավոր ենք գոնե հիմա քավել», - ասել է Մանֆրեդ Գրունդը:

 

Պատգամավորը նաեւ շեշտել է, որ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ այլ սկզբունքների մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ ահաբեկչությունը եւ պատերազմը մարդկանց իրավունքների կոպտագույն խախտումներ են:




Մեր ընտրանին