Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահին առաջարկել է համատեղ կարգավորել ղարաբաղյան ճգնաժամը:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն, ելույթ ունենալով իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ՝ Էրդողանն ասել է.
«Մենք Պուտինի հետ քննարկել ենք Ղարաբաղյան իրադարձությունները: Մենք ասացինք. եկեք Կովկաս, լուծեք այդ հարցը: Եթե ուզում եք, միասին լուծենք: Դուք կխոսեք ձեր գործընկերների հետ, մենք ՝ մեր: Թող մեր արտգործնախարարներն ու մյուսները նույնպես խոսեն: Կարեւորը հասկանալն է ՝ կլուծե՞նք արդյոք այս հարցը, թե՞ ոչ: Եկեք սա արդեն ավարտենք: Մենք անկեղծ ենք: Եվ ես հավատում եմ, որ դուք նույնպես անկեղծ եք»:
Թուրքիայի նախագահը նաեւ ասել է.
«Մեզ ասում են` դուք Մերձավոր Արևելքից զինյալներ եք ուղարկում Ադրբեջան: Ես հարգարժան նախագահ Պուտինին ասացի` հիմա Քրդստանի Աշխատավորական կուսակցության մոտ 2 հազար անդամներ կռվում են Հայաստանի կողմում, նրանցից յուրաքանչյուրին վճարում են 600 դոլար: Նա պատասխանեց, որ ոչինչ չգիտի այդ մասին: Ուստի ես նրան տեղեկացրեցի»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: