Դավթյանը վարձկանների հարցով դիմել է միջազգային գործընկերներին - Mediamax.am

1713 դիտում

Դավթյանը վարձկանների հարցով դիմել է միջազգային գործընկերներին


Լուսանկարը` nybooks.com


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վարձկան ահաբեկիչների հարցով դիմել է ԱՊՀ անդամ պետությունների ու Իրանի գլխավոր դատախազներին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահին ու ԵԽ անդամ պետությունների դատախազությունների գործընկերներին:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արթուր Դավթյանը գործընկերներին առաջարկել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով խորացնել համագործակցությունը տարածաշրջանում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

 

Գրություններին կից ներկայացվել են ռազմական գործողություններում ահաբեկիչների ներգրավվածության մասին վկայող՝ ՀՀ իրավասու մարմինների տրամադրության տակ գտնվող տվյալները:

 

Արթուր Դավթյանը հայտնել է, որ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններում Թուրքիայի կողմից ահաբեկչական նոր խմբավորումների տեղափոխման գործընթացը շարունակվում է:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին