ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է հրադադարի վերահսկումը - Mediamax.am

3293 դիտում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է հրադադարի վերահսկումը


Լուսանկարը` https://cont.ws/


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Լեռնային Ղարաբաղի հարցով Անվտանգության խորհրդի փակ հանդիպումից հետո:

 

«Այժմ անհրաժեշտ է ապահովել հրադադարի ռեժիմի իրականացումը, սա ամենահրատապ խնդիրն է: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել, բայց չի իրականացվել: Հիմնական հարցը մնում է այն, թե ինչպես ապահովել դրա իրականացման վերահսկողությունը: Այս հարցը քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, եւ Անվտանգության խորհուրդը բավականին միակարծիք է եղել իր մոտեցումներում », - ասել է դիվանագետը:

 

Նա բացատրել է, որ ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն տարածաշրջան ուղարկելու համար Անվտանգության խորհրդի կողմից հատուկ մանդատ է պահանջելու: «Դա արագ գործընթաց չէ», - նկատել է Նեբենզյան:

 

Նա չի բացառել, որ ԵԱՀԿ առաքելությունը կարող է իրականացնել դիտարկումը: «Ո՞վ եւ ինչ կարգավիճակով կլինի այնտեղ, դեռ քննարկվում է», - ասել է Վասիլի Նեբենզյան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին