Մակրոն. «Կողմերը պետք է զինադադարը խստորեն պահպանեն» - Mediamax.am

1912 դիտում

Մակրոն. «Կողմերը պետք է զինադադարը խստորեն պահպանեն»


Լուսանկարը` france24.com


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ողջունել է մարդասիրական զինադադարի համաձայնությունը, որը ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Նա նշել է, որ համաձայնությունը հնարավոր է դարձել վերջին օրերին Ֆրանսիայի ձեռնարկած միջնորդական ջանքերի շնորհիվ, որոնք համաձայնեցվել են Մինսկի խմբի համանախագահների հետ:

 

«Երկու կողմերը պետք է այս զինադադարը պահպանեն խստորեն եւ առանց նախապայմանների: Ֆրանսիան հետեւելու է մեծ ուշադրությամբ եւ շարունակելու է ներգրավված մնալ», - ասել է Մակրոնը: Նա նաեւ բանակցությունների արագ վերսկսման հույս է հայտնել:

 

Հայաստանը եւ Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

 

«Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության եւ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության»,- նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին