Երեւան: Մեդիամաքս: Դրական արձագանքելով Ռուսաստանի նախաձեռնությանը, Հայաստանը Մոսկվա է գործուղել զինվորականներին՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով, սակայն Բաքուն պատվիրակություն չի ուղարկել:
Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը:
«Երեւանը դրական է արձագանքել ՌԴ-ի նախաձեռնությանն ու Մոսկվա է գործուղել պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար: Սակայն, մեր տեղեկություններով, հանդիպմանը մասնակցելու համար Բաքուն ներկայացուցիչներ չի ուղարկել: Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունից եւ մերժում է ՌԴ նախաձեռնությունը»,- ասել է խոսնակը:
«Երեւանում ենթադրում են, որ Թուրքիան թույլ չի տալիս Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչներին այցելել Մոսկվա», - նկատել է Մանե Գեւորգյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: