Արցախում ասում են, որ ահաբեկիչները թիրախավորում են նաեւ Իրանը - Mediamax.am

3351 դիտում

Արցախում ասում են, որ ահաբեկիչները թիրախավորում են նաեւ Իրանը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն այսօր ասել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչները շատ վտանգավոր քայլեր են ձեռնարկում Արցախի սահմաններից դուրս՝ թիրախավորելով Ռուսաստանն ու Իրանը:

«Վերջին օրերի նրանց կարեւոր ռազմական թիրախներից մեկը Արաքս գետի վրա՝ Խոդա Աֆարինի կամուրջի մոտակայքում կառուցված ջրամբարն է, որին թուրք-ադրբեջանական ահաբեկչական ռազմամեքենան փորձում է վնաս հասցնել կամ տիրանալ, ինչն էկոլոգիական աղետի կարող է հանգեցնել եւ նաեւ լուրջ սոցիալ-տնտեսական վնասներ հասցնել Իրանին: Այս խոշոր ջրամբարը կառուցվել է Իրանի ֆինանսական միջոցներով եւ հիմնականում օգտագործվում է Իրանի կողմից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Դավիթ Բաբայանը:

 

Դավիթ Բաբայանն ասել է, որ ահաբեկիչների մի ստվար զանգված տեղակայված է Իրանի սահմաններում եւ չի բացառվում, որ արդեն ներթափանցել են Իրան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին