Արծրուն Հովհաննիսյան. Հյուսիսում այսօր հերոսական մարտեր ենք վարել - Mediamax.am

2973 դիտում

Արծրուն Հովհաննիսյան. Հյուսիսում այսօր հերոսական մարտեր ենք վարել


Լուսանկարը` Armenpress/Hayk Manukyan


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասել է, որ վաղ առավոտյան հակառակորդը շփման գծի գրեթե ողջ երկայնքով լայնածավալ հարձակողական գործողություններ էր ձեռնարկել:

«Հատկապես թեժ մարտեր են ընթացել հյուսիսային ուղղությամբ: Մեծածավալ հրետակոծությունից հետո հակառակորդը զինտեխնիկայի ներգրավմամբ հարձակման է անցել:

 

Այսօր հյուսիսում եղել է այս պատերազմի ամենաթեժ մարտերից մեկը, որի ընթացքում մեր ուժերը հետ են շպրտել թշնամուն՝ նրան պատճառելով էական կորուստներ: Համատեղ ուժերով հերոսական մարտեր են մղել բանակը, պահեստազորն ու աշխարհազորը», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

Նա նշել է, որ հակառակորդը որեւէ էական առաջխաղացում չունի նաեւ այլ ուղղություններով:

 

«14-15 օրվա ընթացքում հակառակորդի 3-4 բանակային կորպուսներ չեն կարողացել լուծել խնդիրներ, որոնք նախատեսված են 1 գնդի համար», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին