Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարը Զոհրաբ Մնացականյանն այսօր Մոսկվայում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը:
ՌԴ Անվտանգության խորհրդից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ «հանդիպումը կայացել է Անդրկովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրագործման շրջանակում»:
«Կողմերը վերահաստատել են հավատարմությունը կարգավորման բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհին», - ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: