Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը այսօր հեռախոսազրույցում քննարկել են ղարաբաղյան խնդիրը:
Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ ի թիվս այլ թեմաների նրանք քննարկել են «Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրները` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների մոսկովյան հայտարարության համաձայն»:
Հոկտեմբերի 12-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը մեկնաբանել էր ղարաբաղյան կարգավորման շուրջ Եվրամիության և Ռուսաստանի համագործակցությունը:
Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո, պատասխանելով ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունների մասին հարցին՝ «Նավալնիի դեպքի» և հնարավոր պատժամիջոցների լույսի ներքո, Ջոզեպ Բորելը ասել էր, որ ՌԴ-ն և ԵՄ-ն համագործակցում են տարբեր հարցերի շուրջ:
«Օրինակ, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահներից մեկն է, եւ նախագահ Մակրոնը պետք է խոսի նախագահ Պուտինի հետ, եթե մենք ուզում ենք հրադադար հաստատել: Մենք չենք պատրաստվում դադարեցնել դա՝ Նավալնիի գործով պատժամիջոցների պատճառով», - նշել էր Բորելը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: