Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, որ Ֆրանսիան չեզոք միջնորդ չէ ԼՂ կարգավորման գործում:
Reuters-ի հաղորդման համաձայն, Բայրամովն ասել է, որ Ֆրանսիան խախտել է չեզոքության սկզբունքը, այնինչ Ադրբեջանը նման բան չի նկատել Ռուսաստանի կողմից:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ վերջին 10 օրվա ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի քանի անգամ հրապարակայնորեն քննադատել էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնին:
Այնուհանդերձ, այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության 4-րդ կետում «կողմերը վերահաստատել են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: