Երեւան: Մեդիամաքս: Թեհրանի նախաձեռնությամբ Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Հասան Ռոհանիի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը «մանրամասն մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ»:
«Վլադիմիր Պուտինը իր իրանցի գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում դեէսկալացիայի թուլացման ուղղությամբ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռնարկվող ջանքերի մասին:
Իրանի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված մարդասիրական հրադադարի, ինչպես նաեւ հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված բովանդակային բանակցությունների մասին պայմանավորվածություններին», - ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: