Ալիեւն ասել է, որ «վերջին հնարավորությունն» է տալիս Հայաստանին - Mediamax.am

11361 դիտում

Ալիեւն ասել է, որ «վերջին հնարավորությունն» է տալիս Հայաստանին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ «վերջին հնարավորությունն է» տալիս Երեւանին բանակցային ձեւաչափին վերադառնալու եւ զորքերը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու համար:

«Այսօր մարտերն ընթանում են բոլոր ուղղություններում, մեր զորքերն ամրապնդում են դիրքերը: Մենք պարտադրում ենք ագրեսորին խաղաղության: Մենք նրանց ցույց տվեցինք, եւ՛ ռազմի դաշտում, եւ՛ բանակցությունների սեղանին հաղթում ենք մենք», - հայտարարել է Ալիեւը՝ ուղերձ հղելով Ադրբեջանի ժողովրդին:

 

«Ես փոխեցի ստատուս-քվոն: Այնտեղ, ռազմադաշտում: Այլեւս ստատուս-քվո գոյություն չունի», - ավելացրել է նա:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին