Փաշինյան․Մենք հավատարիմ ենք ԼՂ խաղաղ կարգավորման սկզբունքին - Mediamax.am

591 դիտում

Փաշինյան․Մենք հավատարիմ ենք ԼՂ խաղաղ կարգավորման սկզբունքին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ հայկական կողմը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին։

«Մենք պատրաստ ենք խաղաղ գործընթացի վերսկսմանը՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների, արտաքին գործերի նախարարների վերջին մի քանի օրերի հայտարարությունների»,- Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին ասել է ՀՀ վարչապետը:

 

Նա նաեւ նշել է, որ ադրբեջանական լայնամասշտաբ գործողությունների կամ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի շեմին։

 

«Մտահոգիչ են Թուրքիայի՝ ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում իրավիճակի ապակայունացմանը սպառնացող ակտիվ քայլերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Փաշինյանը նաեւ նշել է, որ չնայած գործադրված ջանքերին՝ հակառակորդը էական հաջողությունների չի հասել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին