ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Մոսկվայի հանդիպմանը - Mediamax.am

2268 դիտում

ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Մոսկվայի հանդիպմանը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել իրենց արտաքին գործերի նախարարների մասնակցությունն այսօր Մոսկվայում կայանալիք խոհրդակցություններին:

«Այս պահին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում», - ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

 

Հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն էր արել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կապակցությամբ, որում ասված էր.

 

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային բանակցությունների շարքից հետո ՌԴ նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով՝ զոհվածների մարմինների եւ գերիների փոխանակման համար:

 

Այս հարցերի վերաբերյալ խոհրդակցություններ անցկացնելու համար ՌԴ արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին