ՊՆ. ՀՀ տարածքից Ադրբեջանի ուղղությամբ դեռեւս որեւէ հրթիռ չի արձակվել - Mediamax.am

2916 դիտում

ՊՆ. ՀՀ տարածքից Ադրբեջանի ուղղությամբ դեռեւս որեւէ հրթիռ չի արձակվել


«Տոչկա-Ու»
«Տոչկա-Ու»

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ «Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որեւէ հրթիռ չի արձակվել, չնայած հանգամանքին, որ մի քանի օր է՝ Ադրբեջանի ԱԹՍ-ներն ու տարբեր տրամաչափի հրետանային միջոցները թիրախավորում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը»։

Խոսնակը ակնհայտ կեղծիք է անվանել Ադրբեջանի հայտարարությունները, թե Հայաստանի տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում եւ հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը։

 

«Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ նման սադրանքներից եւ ՀՀ զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների՝ իր բոլոր հետեւանքներով»,- ասել է Շուշան Ստեփանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին