Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Մոսկվան չի խրախուսում Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված Ադրբեջանին աջակցության մասին հայտարարությունները:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է.
«Ինչպիսի աջակցություն էլ հարկավոր լինի Ադրբեջանին, մենք պատրաստ ենք տրամադրել: Մենք ասել ենք, որ Ադրբեջանի հետ ենք եւ՛ բանակցությունների սեղանի շուրջ, եւ՛ ռազմի դաշտում: Դրանք դատարկ խոսքեր չեն»:
«Անկասկած, մենք չենք խրախուսում նման հայտարարությունները, մենք համաձայն չենք դրանց հետ», - ասել է Պեսկովը եւ հիշեցրել իր երեկվա խոսքերն այն մասին, որ «պետք չէ կրակի վրա յուղ լցնել»:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Կրեմլի ներկայացուցիչը նաեւ ասել է, որ «ՌԴ զինվորականներն ուշադիր հետեւում են Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձություններին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: