Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր ասել է, որ Միացյալ Նահանգները աջակցելու են բնակչությանը խաղաղության պատրաստելու ջանքերին։
Դեսպանատան ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում՝ պատասխանելով հետեւորդների հարցերին, դեսպան Լին Թրեյսին, մասնավորապես, ասել է.
«Մենք շատ հպարտ ենք Լեռնային Ղարաբաղում իրականացված ականազերծման աշխատանքներով, որի շրջանակներում մարդասիրական աջակցություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Կարծում ենք, որ վերջին տարիների ընթացքում շուրջ $17 մլն ներդրումը բավական հաջողված է եղել։ Այժմ, երբ ականազերծման ուղղությամբ մեր աշխատանքներն ավարտվել են, ակնկալում ենք ուշադրությունը սեւեռել բնակչությանը խաղաղության պատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: