ԼՂ հարցում շարունակում են «էական բարդություններ» մնալ, հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը - Mediamax.am

4478 դիտում

ԼՂ հարցում շարունակում են «էական բարդություններ» մնալ, հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը


Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը
Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը

Լուսանկարը` http://www.kremlin.ru


Երեւան:Մեդիամաքս: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր ասել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում «էական դժվարությունների» առկայության մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով ՌԴ նախագահի կայքը, Դմիտրի Մեդվեդեւն ասել է այս մասին Սոչիում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:

 

Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ եռակողմ ձեւաչափով հանդիպումների ընթացքում «մեզ հաջողվել է ինչ-որ տեղ առաջխաղացում արձանագրել, ինչ-որ տեղ էլ դեռեւս առկա են էական դժվարություններ, բայց ես կարծում եմ, որ այս երկխոսությունն օգտակար է, եւ հույս ունեմ, որ այս տեսակի կապերը հետագայում կշարունակվեն»:

 

Իլհամ Ալիեւն իր հերթին երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի նախագահին` ԼՂ կարգավորման գործում ներդրած ջանքերի համար:

 

«Ինչպես նշեցիք, կային հուսադրող պահեր, կային պահեր, որոնք ուժեղացնում էին հոռետեսության զգացումը, սակայն գործընթացը շարունակվում է: Եվ այն, որ Դուք շարունակում եք ջանքեր ներդնել, դա նույնպես լրացուցիչ լավատեսություն է  ներշնչում: Ադրբեջանը շահագրգռված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն տիրի»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը:

 

Ներկայումս Սոչիում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին