Արմեն Արզումանյանը «բացարձակ անհեթեթություն է» որակել ՀՀ ու Ադրբեջանի նախագահների “քաշքշուկի” մասին լուրը - Mediamax.am

exclusive
9730 դիտում

Արմեն Արզումանյանը «բացարձակ անհեթեթություն է» որակել ՀՀ ու Ադրբեջանի նախագահների “քաշքշուկի” մասին լուրը


Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները

Լուսանկարը` http://stat8.blog.ru/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն այսօր «բացարձակ անհեթեթություն է» անվանել հրապարակումն այն մասին, որ դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները իբր "քաշքշել են միմյանց”:

“Բնականաբար նման մակարդակի շփումներում այդպիսի բաներ չեն կարող լինել: Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին պարգեւատրելու խնդրին, ապա տեղեկացնեմ, որ Ադրբեջանը չէր ներկայացրել պարգեւատրման թեկնածուների ցանկ, հետեւաբար չէր էլ կարող պարգեւատրվել”, - Մեդիամաքս-ին ասել է Արմեն Արզումանյանը:

 

Այսօր, վկայակոչելով իր աղբյուրները, “Հայկական ժամանակ” օրաթերթը գրել էր, որ դեկտեմբերի 19-ին Կրեմլում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ վեճ է տեղի ունեցել, որի հետեւանքով նրանք “քաշքշել” են միմյանց: Որպես “վեճի” պատճառ թերթը ներկայացրել էր այն, որ իբր ԱՊՀ 20-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել էր Ադրբեջանի ներկայացուցիչը, իսկ Իլհամ Ալիեւը դեմ էր հանդես եկել նույն պարգեւով ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին պարգեւատրելուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին