Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Գործող Նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան:
ԵԱՀԿ Գործող Նախագահը Բաքվում կլինի մարտի 13-14-ը, Թբիլիսիում` մարտի 15-16-ը եւ Երեւանում` մարտի 17-18-ը:
Նախատեսված են Աժուբալիսի հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, Վրաստանի վարչապետի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Լիտվան բազմիսղ հայտարարել է, որ սառեցված հակամարտությունների լուծումը իր գլխավոր առաջնեհերթություններից է լինելու 2011թ. ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում: