Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական հեռագիր է ուղղել Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության /ՄՄՀ/ նախագահ Իգոր Սմիրնովին:
Շնորհավորելով “եղբայրական ժողովրդին” ՄՄՀ անկախ պետության ստեղծման 21-րդ տարելիցի կապակցությամբ՝ Բակո Սահակյանը նշել է, որ “այս տարիների ընթացքում Մերձդնեստրի ժողովուրդն ու իշխանությունները լուծել են պետական շինարարության դժվարագույն խնդիրներ, պահպանել երկրի ազատությունն ու անկախությունը, տնտեսական դինամիկ զարգացման հիմքեր դրել եւ ամուր կանգնել միջազգային ճանաչման ուղու վրա”:
ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի տոնականությանը մասնակցելու նպատակով Ստեփանակերտում է գտնվում Մերձդնեստրի արտգործնախարար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորած պատվիրակությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: