ՀՀ եւ Իրանի ՊՆ-ները կարեւորել են լարվածության թուլացումը - Mediamax.am

6674 դիտում

ՀՀ եւ Իրանի ՊՆ-ները կարեւորել են լարվածության թուլացումը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամենամյա միջազգային համաժողովի ընթացքում հանդիպում է ունեցել Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ կողմերը մտահոգություն են հայտնել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ եւ կարեւորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը:

 

Երկուստեք նշվել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները եւս մեկ անգամ ապացուցեցին արցախյան հակամարտության ռազմական լուծման անհնարինությունը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության առկա վիճակին ու հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցերին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին