Արազ Ազիմովը Հայաստանին «կամուրջի կենտրոն» է հրավիրում - Mediamax.am

5132 դիտում

Արազ Ազիմովը Հայաստանին «կամուրջի կենտրոն» է հրավիրում


Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը
Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը

Լուսանկարը` http://www.koerber-stiftung.de


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը պետք է «վերականգնի Ղարաբաղի տարածաշրջանի հանդեպ իր լիակատար ու ինքնիշխան վերահսկողությունը»:

Ինչպես հաղորդում է  Մեդիամաքսը, Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր ասել է, որ դա է իր երկրի «առավելագույն դիրքորոշումը»:

 

«Խոսքը ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման, այլ տվյալ տարածաշրջանի հանդեպ անմիջական, ուղղահայաց, ինքնիշխան վերահսկողության սահմանման մասին է»,- ասել է Ազիմովը: 

 

Միաժամանակ, ասել է նա, «Բաքուն այդ դիրքորոշումից դեպի կամրջի կենտրոն մի քայլ է կատարել եւ ասել, որ պատրաստ է ճկունություն ցուցաբերել եւ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման տարբեր մոդելներ քննարկել»: 

 

Ինչը վերաբերում է «Հայաստանի առավելագույն դիրքորոշմանը», ապա, Ազիմովի խոսքերով, հայերը չեն էլ թաքցնում, որ ցանկանում են Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

 

«Այն, որ նախագահ Սարգսյանը վերջերս սկսել է առավել ակտիվ խոսել այն մասին, որ ադրբեջանցիները չեն վերադառնա Ղարաբաղ, վկայում է այն մասին, որ Հայաստանը պատրաստ չէ դիտարկել Լեռնային Ղարաբաղի վերաինտեգրումը Ադրբեջանի կազմում»,- ասել է արտգործնախարարի տեղակալը: 

 

«Մենք կցանկանայինք, որպեսզի հայկական կողմը արժեքների վերագնահատում անցկացներ եւ գնահատեր այն, թե ինչ է ձեռք բերել, ինչ է կորցրել եւ ինչ կարող է ձեռք բերել ապագայում: Նման վերագնահատման դեպքում Հայաստանը նույնպես կկարողանար կամրջի կենտրոն դուրս գալ»,- նշել է Արազ Ազիմովը:

Մեր ընտրանին