Հրադադարի 16 խախտում՝ հայ-ադրբեջանական սահմանին - Mediamax.am

Հունվար 31, 2026
4383 դիտում

Հրադադարի 16 խախտում՝ հայ-ադրբեջանական սահմանին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 16 միջադեպ:

Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

 

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը»,- ասված է հաղորդագրությունում:

 

ԼՂՀ ՊԲ-ում էլ նշել էին, որ ադրբեջանական կողմը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ՝ Հադրութի, Ակնայի եւ Մարտակերտի ուղղություններով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին