Հայ զինվորն ամենամարտունակն է, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

7610 դիտում

Հայ զինվորն ամենամարտունակն է, ասել է ՀՀ նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր Արցախում պարգեւատրել են ապրիլի 2-5-ը հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում արիություն եւ խիզախություն ցուցաբերած զինծառայողներին:

«Դուք հերթական անգամ ցույց տվեցիք բոլորին, թե ով է հայ զինվորը, ով է Հայրենիքի զինվորը: Երբ անհրաժեշտ է կռվել, դուք դառնում եք ամենակարգապահ, ամենահնարամիտ եւ ամենամարտունակ զինվորը»,- ասել է ՀՀ նախագահը:

 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, թեեւ ժամանակներն ու պատերազմելու միջոցները փոխվում են, սակայն բարոյահոգեբանական որակները մնում են նույնը:

 

«Դուք ապացուցեցիք, որ շատ ավելի մարտունակ եք, շատ ավելի քաջ եք, շատ ավելի տոկուն եք: Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով, կրակելով մինչեւ վերջին փամփուշտը եւ լինելով վիրավոր, նռնակ է պայթեցնում, որպեսզի իր հետ տանի նաեւ հակառակորդի զինվորներին: Ինչպես հնարամիտ չանվանես այն զինվորին, ով նռնականետից կրակում եւ ոչնչացնում է ուղղաթիռ: Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով մարտի ընթացքում շարքից հանում է հակառակորդի հինգ զրահամեքենա»,- ասել է նախագահը:

 

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ թանկ է յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի կյանքը:

 

«Մենք մի բանից ենք միայն վախենում՝ ապրել պատվազուրկ եւ անազատ: Մենք դա չենք կարող անել: Փա՛ռք ձեզ, Հայրենիքի զինվորներ, փա՛ռք մեր ընկածներին, փա՛ռք մեր զորքին: Փա՛ռք ձեր ծնողներին, փա՛ռք այն ընտանիքներին, որտեղ դուք ծնվել ու դաստիարակվել եք, փա՛ռք ձեր ուսուցիչներին: Շնորհակալ եմ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Հայկական երկու հանրապետությունների նախագահներն այնուհետեւ այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, տեսակցել բուժում ստացող զինծառայողներին:

 

Նախագահները տեսակցել են Արիության մեդալով պարգեւատրված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վրեժ Վալերիի Բզնունիին եւ նրան հանձնել պետական բարձր պարգեւը:

 

Պետական բարձր պարգեւների են արժանացել հետեւյալ զինծառայողները՝

 

- «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով են պարգեւատրվել N զորամասի ծառայության պետ, գնդապետ Գենադի Ռենիկի Բաղդասարյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Միքայելի Մելքումյանը, զորամասի ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արտյոմ Իշխանի Գեւորգյանը, զորամասի գումարտակի հրամանատար, մայոր Էդիկ Մկրտիչի Մալոյանը, զորամասի վաշտի հրամանատար, մայոր Արարատ Եղիշի Բաղդասարյանը, զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Մարատ Ալբերտի Պետրոսյանը:

 

- «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով են պարգեւատրվել N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Նորայր Նելսոնի Ասլանյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առուստամյանը, զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Սլավիկի Ջհանգիրյանը, զորամասի ծառայության պետ, մայոր Արամ Իլյայի Պողոսյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Ռաֆիկի Հովսեփյանը, զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Արման Գրիգորիի Ադամյանը, զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռոման Գրիգորիի Ադամյանը, զորամասի խմբի հրամանատարի տեղակալ, կրտսեր սերժանտ Ռազմիկ Գրիգորի Գասպարյանը, զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Շուլի Արմենի Հակոբյանը, զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Գրիգորիի Աղասյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Սարիբեկի Բադալյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սիրեկանի Մալխասյանը:

 

- Արիության մեդալով են պարգեւատրվել` N զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Վրեժ Մարատի Գրիգորյանը, զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կամսար Ռազմիկի Հարությունյանը, զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր Ակսել Աղվանի Գրիգորյանը, զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Հայկ Ռուդիկի Գալստյանը, զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Էդուարդ Թաթուլի Թելյանը, զորամասի բժիշկ, բժշկական ծառայության լեյտենանտ Արմեն Սուրենի Բաբայանը, պայմանագրային զինծառայող, սերժանտ Մհեր Բորիսի Այվազյանը, զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սմբատ Ռաֆիկի Բաղդասարյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Միգելի Սամսոնյանը, պայմանագրային զինծառայող, զորամասի շարքային Յուրիդա Սահակի Գաբրիելյանը, զորամասի բուժակ, ավագ Ալիկ Արտիկի Հայրապետյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Արտյոմի Ներսիսյանը, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վրեժ Վալերիի Բզնունին, ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Հովհաննեսի Մանուկյանը:

 

- Մարտական ծառայության մեդալով են պարգեւատրվել` N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Արայիկ Ռուբենի Պողոսյանը, զորամասի խմբի հրամանատար, լեյտենանտ Ռոբերտ Յուրիկի Բաղյանը, զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուդիկ Արկադիի Մալխասյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին