Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալիի հետ հանդիպմանն անդրադարձել է ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացիների ճակատագրին:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ-ն, հանդիպման ժամանակ Կարեն Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացիների նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի շարունակական խախտումների անթույլատրելիությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները։
ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավարին ընդունել է նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը:
Հանդիպմանը Պատրիկ Վիալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավար Դրագոսլավ Բլաժեւիչին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: