Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը - Mediamax.am

5504 դիտում

Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը


Բակո Սահակյանը և Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը
Բակո Սահակյանը և Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակ

Բակո Սահակյանը և Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը
Բակո Սահակյանը և Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 28-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը:

Պարգեւատրումը կայացել է Գանձասարի վանական համալիրում՝ Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում:

 

Բակո Սահակյանը կարեւորել է եկեղեցու դերակատարությունը հայ ժողովրդի եւ Արցախի կյանքում՝ ընդգծելով, որ առանց մայր եկեղեցու անհնարին կլիներ գոյատեւել, պահպանել մեր ազգային ինքնությունն ու ավանդույթները, հասնել հաղթանակների, հաղորդել է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

 

Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին Արցախի նախագահը բնութագրել է որպես «ականավոր եկեղեցական եւ հասարակական գործչի, ով հանդիսանում է Արցախը խորհրդանշող կերպարներից մեկը եւ արժանիորեն շարունակում է պատմական Գանձասարի մեծ առաջնորդների հերոսական գործը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին