Մրցույթ. «Աջակցիր Հենոյին Դոնեցկում» - Mediamax.am

25045 դիտում

Մրցույթ. «Աջակցիր Հենոյին Դոնեցկում»

«Շախտյոր» ֆուտբոլային ակումբը եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը հայտարարում են համատեղ մրցույթի մեկնարկի մասին, որի հաղթողը կմեկնի Դոնեցկ` դեկտեմբերի 5-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Շախտյոր»-«Յուվենթուս» հանդիպմանը:

Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյան

Լուսանկարը` Շախտյոր ֆուտբոլային ակումբ

Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյան

Լուսանկարը` Շախտյոր ֆուտբոլային ակումբ

Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյան

Լուսանկարը` Շախտյոր ֆուտբոլային ակումբ

Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյան

Լուսանկարը` Շախտյոր ֆուտբոլային ակումբ

Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյան

Լուսանկարը` Շախտյոր ֆուտբոլային ակումբ

Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյան

Լուսանկարը` Շախտյոր ֆուտբոլային ակումբ

Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյան

Լուսանկարը` Շախտյոր ֆուտբոլային ակումբ


«Շախտյոր» ֆուտբոլային ակումբը եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը հայտարարում են համատեղ մրցույթի մեկնարկի մասին, որի հաղթողը կմեկնի Դոնեցկ` դեկտեմբերի 5-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Շախտյոր»-«Յուվենթուս» հանդիպմանը:

«Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շախտյոր»-ի առանցքային խաղացողներից է եւ կարելի է ասել, որ այսօր ողջ Հայաստանը երկրպագում է Դոնեցկի ակումբին: Շատ ուրախ եմ, որ «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը դրական արձագանք տվեց համատեղ մրցույթ անցկացնելու մեր առաջարկությանը», - ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:

 

Մրցույթի մասնակիցները պետք է ճիշտ պատասխանեն ստորեւ նշված հարցերին եւ կարճ շարադրություն ներկայացնեն «Ինչո՞ւ եմ երկրպագում Դոնեցկի Շախտյորին» թեմայով (ծավալը` 300 բառից ոչ ավել): Մրցույթին կմասնակցեն միայն այն շարադրությունները, որոնց հեղինակները ճիշտ կպատասխանեն բոլոր հարցերին.

 

ՀԱՐՑԵՐ:

 

1.      Քա՞նի գոլ է խփել Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի»-ի կազմում 2012թ. նոյեմբերի 19-ի դրությամբ (պատասխանեք ըստ առանձին մրցաշարերի. Ուկրաինայի առաջնություն, Ուկրաինայի գավաթ, Չեմպիոնների լիգա):

2.      Ո՞ր թվականին է «Շախտյորը» սկսել խաչված մուրճերը օգտագործել որպես ակումբի խորհրդանիշ:

3.      Քա՞նի ԽՍՀՄ գավաթ է նվաճել «Շախտյորը» եւ ո՞ր թվականներին: 

4.      Քա՞նի տարի է Միրչա Լուչեսկուն մարզում «Շախտյոր»-ը: Ո՞ւմ է նա փոխարինել մարզչի պաշտոնում եւ ո՞ր ակումբն է հետագայում մարզել այդ մարզիչը:

5.      Քա՞նի անգամ է «Շախտյոր»-ը մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլին եւ քանի՞ անգամ է դուրս եկել փլեյ-օֆ:

6.     Ե՞րբ եւ որտեղ է կայացել Երեւանի Արարատի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի վերջին հանդիպումը ԽՍՀՄ առաջնություններում եւ ի՞նչ հաշվով է այն ավարտվել:

 

Մրցույթը մեկնարկում է նոյեմբերի 19-ին եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 26-ը (ներառյալ): Հաղթողը կհայտարարվի նոյեմբերի 27-ին:

 

Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:

 

Հարցերի պատասխանները եւ շարադրությունները անհրաժեշտ է ուղարկել contest@mediamax.am հասցեին` Shakhtar-Mediamax թեմայով (subject):

 

Պատասխանների եւ շարադրության հետ մասնակիցները պետք է contest@mediamax.am հասցեին ուղարկեն նաեւ անձնագրի պատճենը, լուսանկար եւ հեռախոսահամարը:

 

Առանց անձնագրի պատճենի, լուսանկարի եւ հեռախոսահամարի ուղարկված հարցերը եւ շարադրությունը մրցույթին չեն մասնակցի:  

 

Մրցույթի անցկացման լեզուն հայերենն է: Այլ լեզուներով ուղարկված պատասխաններն ու շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

 

Մրցույթի ընթացքին եւ շարադրությունների հրապարակմանը հետեւելու համար մրցույթի մասնակիցները պետք է like տան Facebook-ում Մեդիամաքս- էջին. https://www.facebook.com/Mediamax.am.

 

Մրցույթի հարցերին ճիշտ պատասխանած բոլոր մասնակիցների շարադրությունները կհրապարակվեն www.mediamax.am կայքում`«Աջակցիր Հենոյին Դոնեցկում»  հատուկ բաժնում:

 

Մրցույթի հաղթողը կստանա.

 

•       Երեւան-Մոսկվա-Դոնեցկ-Երեւան ավիատոմս;

•       Շախտյոր-Յուվենթուս հանդիպման տոմս (Դոնբաս-Արենա, դեկտեմբերի 5);

•       Տեղավորում «Վիկտորիա» հյուրանոցում (www.victoria.ua/ru/)` 2 գիշեր;

•       Էքսկուրսիա Դոնբաս-Արենա մարզադաշտում եւ կարճ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի եւ Շախտյորի թիմի ավագ Դարիո Սռնայի հետ: 

 

Նախնական չվացուցակ

 

Դեկտեմբերի 4

 

16:25 թռիչք Երեւանից Մոսկվա

19:25 Ժամանում Մոսկվա

22:20 թռիչք Մոսկվայից Դոնեցկ

22:40 ժամանում Դոնեցկ

 

Դեկտեմբերի 6

 

05:05 թռիչք Դոնեցկից Մոսկվա

08:50 Ժամանում Մոսկվա

12:40 թռիչք Մոսկվայից Երեւան

15:25 ժամանում Երեւան

 

Այն դեպքում, եթե հաղթողը համաձայն է հոգալ ուղեկցող անձի ավիատոմսի արժեքը, կազմակերպիչները կարող են տրամադրել խաղի լրացուցիչ տոմս եւ լրացուցիչ տեղ  հյուրանոցում:

 

Հաղթողը ինքնուրույն է հոգում ուղեւորության հետ կապված բոլոր մնացած ծախսերը, այդ թվում` հյուրանոցում լրացուցիչ ծատայությունների վճարումը (մինի-բար, հեռախոսային զանգեր եւ այլն):

 

Հաջողություն ենք մաղթում մրցույթի բոլոր մասնակիցներին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին