Չիլինգարյաններ․ կամրջելով անցյալն ու ներկան - Mediamax.am

exclusive
10501 դիտում

Չիլինգարյաններ․ կամրջելով անցյալն ու ներկան


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Չիլինգարյանների տոհմածառը
Չիլինգարյանների տոհմածառը

Լուսանկարը` «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» ՀԿ

Չիլինգարյանների զինանշանը
Չիլինգարյանների զինանշանը

Լուսանկարը` «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» ՀԿ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետեւում են դարբնի աշխատանքին Հյուսիսային պողոտայում
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետեւում են դարբնի աշխատանքին Հյուսիսային պողոտայում

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Հովհաննես Չիլինկիրյանի հանդիպումը ՀՀ նախագահի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
Հովհաննես Չիլինկիրյանի հանդիպումը ՀՀ նախագահի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Լուսանկարը` «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» ՀԿ

Չիլինգարյանների տոհմի հերթական հավաքը
Չիլինգարյանների տոհմի հերթական հավաքը

Լուսանկարը` «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» ՀԿ

Դարբնի օրը Հյուսիսային պողոտայում
Դարբնի օրը Հյուսիսային պողոտայում

Լուսանկարը` «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» ՀԿ

Չիլինգարյանների տոհմական ցուցադրությունը Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության թանգարանում
Չիլինգարյանների տոհմական ցուցադրությունը Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության թանգարանում

Լուսանկարը` «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» ՀԿ

Արթուր Չիլինգարովն ու Մելս Չիլինգարյանը
Արթուր Չիլինգարովն ու Մելս Չիլինգարյանը

Լուսանկարը` «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» ՀԿ

ԱՄՆ ռազմածովային ուժերի գեներալ Գեւորգ (Ջորջ) Չիլինգարյանը
ԱՄՆ ռազմածովային ուժերի գեներալ Գեւորգ (Ջորջ) Չիլինգարյանը

Լուսանկարը` «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» ՀԿ


2016թ․ նոյեմբերին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմի հերթական համագումարը։ Այս իրադարձությունը կարծես անցյալի ու ներկայի յուրահատուկ միախառնում լիներ․ պատմական զինանշանից եւ հիմնի կատարումից մինչ ժամանակակից աշխարհի դրոշմը կրող տոհմական կրծքանշաններ ու թռուցիկներ,եւ այս ամենն ուղեկցված հայրենասիրական կոչերով ու նշանավոր տոհմի մասին պատմող զրույցներով։

 

Համագումարին մասնակցելու հրավեր էր ստացել նաեւ Մեդիամաքսը, եւ «Հայ գերդաստաններ» նախագծի սույն անդրադարձը որոշեցինք նվիրել հենց Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմի պատմությանն ու ներկային։

 

Չիլինգարյանները՝ Մամիկոնյան իշխանաց տան հետնորդներ

Արթուր Չիլինգարովն ու Մելս Չիլինգարյանը Արթուր Չիլինգարովն ու Մելս Չիլինգարյանը

Լուսանկարը` «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» ՀԿ

«Մարդը մահանում է, բայց նրա արյունը շարունակում է հոսել երեխաների, թոռների ու ծոռների երակներով, փոխանցվում են մտքերը, երազանքները, բնավորությունը, դիմագծերը։ Ճանաչելով մեր նախնիներին՝ ճանաչում ենք ինքներս մեզ»,- նշում է էդվարդ Սարգսյանն իր «Մամիկոնյան-Չիլինգարյան տոհմը» գրքում՝ շարադրելով դարերի ընթացքում ավանդված զրույցներն ու Չիլինգարյան տոհմի պատմության տարբեր դրվագները։ Որպես նման մի դրվագ հիշատակվում է նաեւ հայ նշանավոր Մամիկոնյան տոհմի տարբեր ճյուղերի անվանափոխումը, որը, հաշվի առնելով Մամիկոնյանների պատմական դերը, բավական տարածված երեւույթ էր։ Այդ ճյուղերից են նաեւ Չիլինգարյանները (Չիլինգար պարսկերենից թարգմանաբար նշանակում է զինագործ)։ Լեգենդներից մեկի համաձայն, Բյուզանդիայի կայսր Վասիլ Առաջինը, ով Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչ էր, չցանկանալով արքունի զինագործությունը բացահայտորեն տալ իր տոհմակիցներին՝ փոխում է վերջիններիս ազգանունը։

 

Չիլինգարյանների այժմյան տոհմածառը հասնում է մինչեւ 1650թ․

Չիլինգարյանների տոհմածառը Չիլինգարյանների տոհմածառը

Լուսանկարը` «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» ՀԿ

Ավելի քան 20 տարի Չիլինգարյան տոհմի պատմությամբ զբաղվող Էդվարդ Սարգսյանը, ով նույնպես Չիլինգարյան տոհմի շառավիղ է, իր հավաքագրած տեղեկությունների հիման վրա կազմել է Մամիկոնյանների-Չիլինգարյանների 400 տարվա տոհմածառը, որն ամփոփում է 3000 ազգակիցների շարունակական կառուցվածքը՝ սկսած 1650 թվականից։ Համաձայն այս ուսումնասիրության՝ Չիլինգարյան տոհմի ներկայացուցիչներն իրենց նշանակալի դերն են ունեցել 1720-ական թվականներին Սյունիքի ազատագրական պայքարի ու Դավիթ Բեկի ապստամբության ընթացքում։

 

Տոհմածառի արմատներին հասնելուն ուղղված ուսումնասիրությունները շարունակվում են նաեւ այժմ, աշխատանքներ են տարվում նոր սերունդների ճյուղերի լրացման համար։ Ծառն ընդգրկում է նաեւ տոհմակիցների պատմական հայտնի միգրացիաները։

 

Ռուբեն Սեւակից մինչ «Չիբո» սուրճ

 

Քչերին է հայտնի, որ Ռուբեն Սեւակի ազգանունը Չիլինկիրյան է, եւ տոհմական լավագույն ավանդույթների շրջանակում նրա անունը կրող թանգարանը հիմնանորոգվել է հորեղբորորդու՝ Հովհաննես Չիլինկիրյանի նախաձեռնությամբ։

Հովհաննես Չիլինկիրյանի հանդիպումը ՀՀ նախագահի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Հովհաննես Չիլինկիրյանի հանդիպումը ՀՀ նախագահի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Լուսանկարը` «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» ՀԿ

Չիլինգարյան տոհմին են պատկանել նաեւ Խորհրդային Միության հերոս, հայազգի մեծանուն բեւեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովը, նավթագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Իտալիայի Studiorum Minerva ակադեմիայի, Բեդֆորդի (Արիզոնա) եւ այլ համալսարանների պատվավոր դոկտոր, ԱՄՆ ռազմածովային ուժերի գեներալ Գեւորգ (Ջորջ) Չիլինգարյանը, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Սիլվա Չիլինկիրյանը, Հայաստանի առաջին հանրապետության արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանը (իսկական անունը՝ Չիլինկարյան Արտաշես), ֆիդայապետ Եգոր Չիլինգարյանը եւ այլ նշանավոր գործիչներ։

 

Տոհմի մեկ այլ նշանավոր գործիչ է Չիբո սուրճի հիմնադիրը՝ Կարլ Չիլինգարյանը։ «Tchi»-ն հայ գործարարի ազգանվան մասն է, իսկ «bo»-ն՝ «bohnen» բառից է, որը նշանակում է սուրճի հատիկներ։

 

Չիլինգարյաններն այսօր

 

2010թ․ստեղծվել է «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» պատմաազգագրական հասարակական կազմակերպությունը, որի նպատակներից է համախմբել ամբողջ աշխարհի` ներառյալ ազգանունը փոխած Չիլինգարյաններին, ուսումնասիրել տոհմի պատմությունը եւ ծավալել հայանպաստ ու հայրենանպաստ գործունեություն` օգտագործելով Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմի ինչպես ընդհանրական, այնպես էլ առանձին անդամների մտավոր, հոգեւոր եւ նյութական ներուժը։ Կազմակերպության կարգախոսն է․ «Հզոր Հայաստան, հարատեւող ազգ, համախմբված տոհմ»։

 

Կազմակերպության նախագահ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի խոսքով, կազմակերպության հիմնական նպատակը հենց համախմբումն է․

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետեւում են դարբնի աշխատանքին Հյուսիսային պողոտայում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետեւում են դարբնի աշխատանքին Հյուսիսային պողոտայում

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

«Մենք կոչ ենք անում այլ տոհմերին նույնպես միավորվել, ուսումնասիրել իրենց պատմությունն ու ուղենշել համատեղ ապագան, քանի որ իրական ուժը միասնության մեջ է»,- ասում է նա։ 

 

Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության թանգարանում Չիլինգարյան տոհմը մշտական ցուցադրություն ունի, ուր ներկայացված է տոհմածառը, դարբինների պատրաստած զենքերն ու նմուշները։

 

Տոհմի ներկայացուցիչների ջանքերով ամեն տարի նշվում է դարբնի (զինագործի) տոնը։ Ի դեպ, դարբնեգործությանը նվիրված ցուցահանդեսի շրջանակում այս տարի երկաթակուռ վարդի արժանացավ նաեւ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ով Երեւանի տոնի միջոցառումների ընթացքում զբոսնում էր քաղաքում, երբ հմուտ դարբինը վերջինիս ընծայեց հենց նրա աչքի առջեւ ձուլված արվեստի նմուշը։

 

Անժելա Կժդրյան

Լուսանկարները տրամադրել է «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» ՀԿ-ն

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին