Ադրբեջանցի խոսնակը քննադատել Թուրքիայի նախագահի շնորհավորանքը Սերժ Սարգսյանին - Mediamax.am

4856 դիտում

Ադրբեջանցի խոսնակը քննադատել Թուրքիայի նախագահի շնորհավորանքը Սերժ Սարգսյանին


Օգտայ Ասադովը
Օգտայ Ասադովը

Լուսանկարը` ru.salamnews.org


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի խորհրդարանում այսօր քննադատել են Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի շնորհավորանքը Սերժ Սարգսյանին` Հայաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

«Կարծիք է հնչեցվում, թե շնորհավորանքը հղվել է որպես քաղաքավարության նշան: Սակայն, պետք է ուշադրություն դարձնել նրան, որ որքան էլ քաղաքավարության նշաններ չդրսեւորվեն Հայաստանի հասցեին, այն օգտագործում է դրանք այլ նպատակներով», - այսօր նիստի ժամանակ ասել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգտայ Ասադովը:

 

Ինչպես հաղորդում է Թրենդը, Ասադովը նաեւ մեկնաբանել է մի շարք միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը, որոնք հայտարարել են ՀՀ նախագահական ընտրությունների ժողովրդավարական անցկացման մասին:

 

«Անհրաժեշտ է ավելի ուշադիր եւ զգույշ լինել, քանի որ Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքների բացակայության պայմաններում միջազգային կազմակերպություններն արդեն գնահատում են դրանք որպես արդար եւ ժողովրդավարական», - ասել է նա:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին