Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Ադրբեջանը, փորձելով պահպանել ստատուս-քվոն, շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված եռանախագահների ջանքերին:
Էդվարդ Նալբանդյանն այդ մասին ասել է Կոստա Ռիկայի խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:
«Որքան Ադրբեջանը, փորձելով պահպանել ստատուս-քվոն, կշարունակի խոչընդոտել հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված եռանախագահների ջանքերը, այնքան Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ ընդունված ողջունելի բանաձեւի նման նորանոր որոշումներ կընդունվեն, որոնք ճանապարհ կհարթեն Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար», - ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: