«Եղբայրական Հարավային Օսիան փայլուն ապագա է ունենալու»,- ասել է ԼՂՀ նախագահը - Mediamax.am

7142 դիտում

«Եղբայրական Հարավային Օսիան փայլուն ապագա է ունենալու»,- ասել է ԼՂՀ նախագահը


ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը

Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ Բակո Սահակյանը Հանրապետության օրվա առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտիին:

«Անկախության տարիների ընթացքում Հարավային Օսիան շատ հաջողությունների է հասել: Կարողացել է հաղթահարել պատերազմի ծանր հետեւանքները, հասնել միջազգային ճանաչման եւ կանգնել շարունակական զարգացման ուղու վրա:

 

Վստահ եմ, որ եղբայրական Հարավային Օսիան ունենալու է պայծառ ապագա: Անկոտրում կամքը, անսպառ հայրենասիրությունը եւ պետականաշինության անգնահատելի փորձը հանդիսանում են դրա հուսալի հիմքը»,- ասվում է Բակո Սահակյանի ուղերձում: 

 

Կարդացեք նաեւ` Տարօրինակ հեռագիր

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին