«Վերացական կարգավորում լինել չի կարող», Վաշինգտոնում ասել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը - Mediamax.am

3712 դիտում

«Վերացական կարգավորում լինել չի կարող», Վաշինգտոնում ասել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը


«Վերացական կարգավորում լինել չի կարող», Վաշինգտոնում ասել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը
«Վերացական կարգավորում լինել չի կարող», Վաշինգտոնում ասել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը

Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Վաշինգտոնում հայտարարել է, որ «չի եղել, չկա եւ չի կարող լինել վերացական կարգավորում»:

Այս մասին նա ասել է` ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեին եւ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառմանը:

 

«Ոչ թե տեսական մշակումներն են տանում դեպի փոխըմբռնում եւ վերջնական համաձայնություն, այլ այդ ուղղությամբ արված գործնական քայլերը: Մինսկի խմբի եւ, առաջին հերթին, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Եվ այդ արձանագրումը մեր կողմից ընդունվել է միանշանակ, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որի ղեկավարության կողմից պարբերաբար, իսկ վերջերս՝ ավելի հաճախակի, հնչում են սպառնալիքներ՝ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկության մասին», - ասել է Աշոտ Ղուլյանը:

 

Նա նաեւ շեշտել է, որ «բանակցությունների բուն առարկան ոչ թե Ադրբեջանի եւ Հայաստանի, այլ` Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավահարաբերություններն են»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին