Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն վաղը Կիեւում - Mediamax.am

3821 դիտում

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն վաղը Կիեւում


Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը
Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպումը կկայանա վաղը՝ Կիեւում մեկնարկող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

«Վիենայում երկու նախագահների միջեւ կայացած հանդիպումը գնահատվեց որպես կառուցողական, ԱԳ նախարարներին հանձնարարվեց օգտագործել առաջին հնարավորությունը՝ բանակցային գործընթացը աշխուժացնելու համար: Հուսով ենք, վաղվա հանդիպումը նոր հնարավորություններ կբացի բանակցություններն առաջ տանելու համար»,- ասել է նախարարը:

 

Նրա խոսքերով, կարեւոր է, որպեսզի կողմերը ցանկությունից բացի իրատեսական մոտեցումներ արտահայտեն հակամարտության կարգավորմանը հասնելու համար:

 

Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ Հայաստանը կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների նախագահների կողմից արված հայտարարություններում առկա առաջարկներին եւ պատրաստ է դրանցով առաջնորդվել, եթե նույն վերաբերմունքը լինի Ադրբեջանի կողմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին