ԵՄ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ Վիլնյուսից հետո - Mediamax.am

2856 դիտում

ԵՄ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ Վիլնյուսից հետո


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի հետ Եվրամիության գլխավոր բանակցող Գունար Վիգանդն այսօր Երեւանում ասել է, որ ԵՄ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից հետո:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Գունար Վիգանդն այս մասին ասել է այսօր` Երեւանում մեկնարկած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստի ընթացքում:

 

«Վիլնյուսի գագաթնաժողովը շատ կարեւոր միջոցառում է, որը պետք է ի մի բերի մինչեւ այսօր կատարված աշխատանքը: Մենք շնորհակալ ենք Հայաստանին Արեւելյան գործընկերության շրջանակներում ակտիվ մասնակցության եւ կատարված աշխատանքի համար»,- ասել է եվրոպացի դիվանագետը:

 

Գունար Վիգանդը նշել է, որ անհրաժեշտ է քննարկել  ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա հեռանկարները` Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին