Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների պաշտպանությանը Զինված ուժերում, ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան - Mediamax.am

3407 դիտում

Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների պաշտպանությանը Զինված ուժերում, ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ - ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր Երեւանում հայտարարել է, որ «Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների պաշտպանությանը Զինված ուժերում»:

Ջեյմս Ապատուրայն այդ մասին ասել է այսօր կայացած Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Ղազախստանում գործող ՆԱՏՕ-ի տեղեկատվական եւ ռեսուրսային կենտրոնների ղեկավարների հանդիպման ժամանակ:

 

«Այս հարցը մեր համագործակցության կարեւորագույն թեմաներից մեկն է, եւ մենք գոհ ենք այն ուշադրությունից, որը հատկացվում է Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից», - ասել է Ջեյմս Ապատուրայը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին