Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր Երեւանում ասել է, որ «Հայաստանը միշտ պատրաստ է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգմանը»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին նա ասել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Հայաստանը միշտ պատրաստ է դիվանագիտական հարաբերությունների վերականգմանը Հունգարիայի հետ, սակայն Բուդապեշտը պետք է համապատասխան քայլեր կատարի», - ասել է Նալբանդյանը:
2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ բոլոր պաշտոնական կապերը: Այս որոշման պատճառ էր հանդիսացել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան, որտեղ մարդասպանն ազատ արձակվեց եւ հերոսացվեց:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: