The Jerusalem Post. Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է հարվածել Իրանին - Mediamax.am

Մարտ 05, 2026
653 դիտում

The Jerusalem Post. Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է հարվածել Իրանին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի իշխանությունները զգուշացրել են ԱՄՆ-ին, որ անհրաժեշտության դեպքում կարող են միակողմանի հարված հասցնել Իրանին՝ առանց Վաշինգտոնի մասնակցության:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրում է The Jerusalem Post թերթը:

 

Ըստ թերթի տվյալների՝ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն այս տեղեկատվությունը փոխանցել են Պենտագոնի պաշտոնյաներին նախորդ շաբաթ:

 

«Մենք ասել ենք ամերիկացիներին, որ միայնակ հարված կհասցնենք, եթե Իրանը հատի բալիստիկ հրթիռների հարցում մեր սահմանած «կարմիր գիծը»»,- թերթին հայտնել է Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության աղբյուրը:




Մեր ընտրանին