Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ:
«Վարչապետ Փաշինյանը սիրով եւ պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասայանը:
Նա հրապարակել է Թրամփի նամակը, որն ուղարկվել է 2026թ. հունվարի 16-ին:
















