Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Մոսկվայում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է երկկողմ օրակարգը:
ԱԽ գրասենյակից հայտնել են, որ հանդիպումը կայացել է ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ հանդիպման շրջանակում:
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի շուրջ եւ անդրադարձել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական նոր հնարավորությունների իրագործմանը:
Հանդիման մասին ռուսական կողմը հայտնում է, որ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Կովկասում տիրող իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն»։
«Մեզ համար կարեւոր է համադրել դիրքորոշումները։ Այն, ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին՝ թե՛ Կովկասում ընդհանրապես, թե՛ Հարավային Կովկասում, պահանջում է մեր մշտական ուշադրությունն ու խորհրդակցությունները», – ասել է Շոյգուն:
Ռուսական աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել «կիսվել տարածաշրջանի իրավիճակի մանրամասներով»:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: