Արարատ Միրզոյանը խոսել է խաղաղության երաշխիքների մասին - Mediamax.am

Նոյեմբեր 05, 2025
112 դիտում

Արարատ Միրզոյանը խոսել է խաղաղության երաշխիքների մասին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ խաղաղությունը Հայաստանին եւ Ադրբեջանին հնարավորություն է տալիս էականորեն ավելացնել իրենց ինքնիշխանությունը:

«Խաղաղության երաշխիքը երրորդ երկիրները չեն, խաղաղապահները, տարբեր առաքելությունները չեն, այլ այն համաձայնագրերն են, որոնք ստորագրվում են եւ ձեռնտու են Հայաստանին, Ադրբեջանին, եւ տարածաշրջանի մյուս երկրներին։

 

Այս փոխշահավետությունն է, որը հարատեւություն է հաղորդելու խաղաղության համաձայնագրին։ Հայաստանը ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու խախտել այդ պայմանագիրը, իմ պատկերացմամբ՝ Ադրբեջանը նույնպես նման շահագրգռվածություն չի ունենալու, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու նաեւ Թուրքիան՝ խաթարելու այդ գործընթացը: Մնացած երկրները եւս»,- «Օրբելի» վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովին ասել է արտգործնախարարը:

 

«Աշխարհում չկան բացարձակ անկախ պետություններ։ Բոլոր երկրներն ինչ-որ բանով կախված են այլ երկրներից: Այս փոխկապակցվածությունը հասարակության զարգացման մեխանիզմներից մեկն է։ Մենք քաղաքական եւ ռազմավարական իմաստով արդեն կարողանում ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին