Փաշինյան. Կարող ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան - Mediamax.am

Հոկտեմբեր 22, 2025
437 դիտում

Փաշինյան. Կարող ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Թուրքիայի հետ ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում կարող ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ»:

«Մենք ոչ միայն քաղաքական, այլեւ՝ տեխնիկական առումով, առանց չափազանցության՝ հենց այսօրվանից Հայաստանի տարածքով կարող ենք ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրան՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով։ 

 

Քաղաքական առումով նույնպես պատրաստ ենք ապահովել Նախիջեւանից դեպի Ադրբեջանի հիմնական մաս եւ հակառակ ուղղությամբ տարանցումը ՀՀ տարածքով, բայց տեխնիկապես դեռ պատրաստ չենք՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով»,- Թբիլիսում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովին ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Հայաստանի վարչապետը նշել է, որ քաղաքական առումով Հայաստանը պատրաստ է նաեւ երկաթուղային տարանցում ապահովել Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ, ինչպես նաեւ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջեւ, «բայց այդ հատվածներում երկաթուղին նորոգման կամ վերակառուցման կարիք ունի».

 

«Համոզված եմ՝ այս տեխնիկական հարցերը 2-3 տարվա ընթացքում կլուծվեն։ Առաջիկայում ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջեւան, նաեւ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն ու կապահովվի նաեւ երկաթուղային եւ ավտոտրանսպորտային կապը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին