Պուտին. Մոսկվայի եւ Բաքվի միջեւ «հույզերի ճգնաժամ» էր - Mediamax.am

Հոկտեմբեր 10, 2025
300 դիտում

Պուտին. Մոսկվայի եւ Բաքվի միջեւ «հույզերի ճգնաժամ» էր


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ասել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջպետական հարաբերություններում ճգնաժամ չի եղել։

«Չէի ասի, որ միջպետական հարաբերություններում որեւէ ճգնաժամ կար։ Դա ի՞նչ ճգնաժամ էր։ Կասեի, որ հույզերի ճգնաժամ էր», - ասել է Պուտինը՝ հանդես գալով Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

 

«Պետք էր հանգիստ խնդիրը հասկանալ», - նշել է Պուտինը՝ անդրադառնալով 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի կործանմանը։

 

«Մեծ հույս ունեմ, որ շրջել ենք այս էջը եւ կզարգացնենք մեր շփումները առանց որեւէ բարդությունների», - եզրափակել է Ռուսաստանի նախագահը։ 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին