Երեւան: Մեդիամաքս: Այսօր Դուշանբեում նախատեսված է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ առաջնորդները հանդիպման մասին պայմանավորվել են հոկտեմբերի 7-ին կայացած «դրական եւ կառուցողական» հեռախոսազրույցի ժամանակ։
«Կտեսնենք այս հանդիպման արդյունքները: Մենք լավատեսորեն ենք տրամադրված», - հավելել է Պեսկովը: Նա ասել է, որ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ ծագած խնդիրները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: