Երեւան: Մեդիամաքս: Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան առթիվ:
«Հեռախոսազրույցի ընթացքում կարեւորելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների հետագա զարգացումը` վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում ՌԴ նախագահի անձնական ներդրումը»,- ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: